Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանը ժողովրդի թեկնածուի կողմից է

Հարցին, թե մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանն ինչպես է քվեարկել Սամվել Ալեքսանյանը, նա պատասխանել է, որ ժողովրդի թեկնածուի կողմից է: Հարցին, թե ով է ժողովրդի թեկնածուն, Սամվել Ալեքսանյանը նշել է. «Կերևա էդ օրը, էլի»։

Դիտարկմանը՝ արդյոք վստահ չէ, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի թեկնածուն,  Սամվել Ալեքսանյանը. «Ժողովրդի թեկնածուն ով էլ լինի, ես իրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում»,- շարունակեց նա:

Հանրապետական պատգամավորը նաև ողջունեց Նիկոլ Փաշինյանի պայքարը մենաշնորհների դեմ. «Ես բիզնես չունեմ, մենաշնորհ չունեմ։ Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, մենաշնորհները թող «սաղ» վերացնի»,- նշեց պատգամավորը:
Նա նաև հերքեց լուրերը, թե «Երևան Սիթի» սուպերմարկետների աշխատակիցները ժամանակին չեն ստանալու իրենց աշխատավարձերը. «Չկա էդ ձև բան, թող մի հատ տենց աշխատող բերեն, որ մենք նման բան ենք ասել։ Եթե կարա մի աշխատող բերի, ես իմ մի ամսվա աշխատավարձը իրան կտամ»,- ընդգծեց Սամվել Ալեքսանյանը։

Սամվել Ալեքսանյանը սուտ համարեց այն լուրերը, թե Նիկոլ Փաշինյանին կողմնակից, իրականացվող բողոքի ցույցերին միացած աշխատողները հեռացվել են աշխատանքից. «Ո՛չ թույլ եմ տվել, ո՛չ էլ արգելել եմ։ Նման բան չկա»,- նշեց նա: