Search
Close this search box.

Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ և ԵՄ դեսպանների հետ

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի և ԵՄ դեսպանների հետ: Փաշինյանն այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։

Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։

Նաեւ քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն.,- գրել է նա։