Search
Close this search box.

Մի նոր սկիզբ է սա. զարթոնքի, ազատության և արդարության. Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի նոր սկիզբ է սա. զարթոնքի, ազատության և արդարության: Փառք մեր ժողովրդին:

Ապրեն բոլոր նրանք, ովքեր նախաձեռնեցին այս զարթոնքի պարգևումը: Ի սկզբանե ունենալով մեր համեստ լուման այս պայքարում, ուզում եմ երախտիքի խոսք հղել թե՛ բոլոր նախաձեռնողներին, թե՛ մեր հրաշալի ուսանողներին ու երիտասարդներին, թե՛ մեր լրագրողներին ու խմբագիրներին, ովքեր մամուլի ազատության օրվա առիթով իսկապես արժանի են շնորհավորանքի ու երախտագիտության` արդարամիտ քաղաքացիական կեցվածքի և օբյեկտիվ լուսաբանման համար, թե՛ մեր ճշմարիտ մտավորականներին, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներին և պայքարող մեր հայրենակիցներին, իհարկե նաև իմ թիմակիցներին, բոլոր, բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին ազատության, համերաշխության և առաջընթացի այս պոռթկումը:

Առջևում ամենակարևորն է` երաշխավորել ազատ ու արդար ընտրություններ և խոհեմ ու փաստարկված քայլերով, կիրթ ու մտահոգ քաղաքացիներով կառուցել ազատության, օրենքի և արդարության Հայաստան»: