Search
Close this search box.

«Հրապարակ». Ով ուտի՝ ում հայհոյեն. ՀՀԿ-ական պատգամավորները նեղսրտած են

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավորների քաղաքական թևը նեղսրտած է, նրանք չէին սպասում, որ իրենց ելույթները, քվեարկությունը նման արձագանք կստանան՝ հայհոյախառն նամակներ, տների շրջափակում, սև ժապավենով նկարներ, սգո պսակներ:

Նրանք նշում են, որ կոռուպցիայի մեջ թաթախվածը գործադիրի անդամներն են՝ նախարար, մարզպետ, դատական իշխանություն, հարկայինը, բայց իրենց են հայհոյում:

«Նախարարները, մարզպետներն իրենց այնպես են պահում, կարծես կապ չունեն այս ամենի հետ, չեն ասում, որ նաև իրենց վատ աշխատելու արդյունքում է այս վիճակը, մի օր չտեսանք օլիգարխ պաշտոնյաների, դատավորների, դատախազների լուսանկարների վրա խզբզեն, վիրավորեն, հայհոյեն, անարդարությունները նրանք են անում, հո մենք չենք անո՞ւմ: Առաջին գծում մենք ենք, ելույթներ ենք ունենում, բայց դա արվում է նրանց իշխանությունը պահելու համար:

Կոնկրետ ես աշխատավարձով ապրող մարդ եմ, բիզնես չունեմ, կուսակցական եմ, պատգամավոր եմ, իմ պարտքն եմ կատարում»,- ասաց ՀՀԿ գաղափարական թևի պատգամավորը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: