Search
Close this search box.

«Ժողովուրդ». Նախարարության աշխատակիցները 46 միլիոն դրամ են յուրացրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարի ՀՀ ՔԿ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից յուրացումների փաստեր: Այս կենտրոնի տնօրենը 19 քաղաքացիների ընդունել է աշխատանքի, սակայն այդ մարդիկ աշխատանքի չեն հաճախել, դպրոցի տնօրենն էլ նրանց անվամբ ձևակերպել ու ստացել է ընդհանուր առմամբ 46 մլն դրամ:

Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ պայմաններով «աշխատանքի ընդունվածների» մեջ են նախարարության աշխատակիցները:

Մանկատանը որպես ծանր երեխաների հետ աշխատող մասնագետ ընդունվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական վարչության հաշվապահության աշխատակիցներից Գասպար Ռևազյանը: Որպես մասնագետ մանկատանը «աշխատանքի են ընդունվել» նախարարության վարորդներից մի քանիսը:

Այս բոլոր փաստերը բացահայտվել են, չորս հոգի հայտնվել է ամբաստանյալի աթոռին, բայց անձամբ նախարար Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել՝ այդպես էլ պատասխանատվություն չկրելով իրեն վերապահված ոլորտում կոռուպցիոն չարաշահումների համար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: