Search
Close this search box.

«Ելք»-ի նիստում Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու

ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջադրում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը որպես ՀՀ վարչապետի թեկնածու, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը՝ կցելով նիստից լուսանկարներ:

Այսօր նախատեսված են Փաշինյանի հանդիպումները նաև ԱԺ մյուս խմբակցությունների՝ ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի հետ:

Քիչ առաջ Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանին առաջադրել են ՀՀ վարչապետի թեկնածու: