Search
Close this search box.

«Չորրորդ իշխանություն». Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանն օդից բիզնես է ձեռք գցել

««ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանն օդից բիզնես է ձեռք գցել: Նա պաշտոնը ստանձնելուց հետո Նուբարաշենի աղբանոցի տարածք տեղափոխվող շինարարական աղբի համար սկսել է գումար հավաքել:

Նախկինում այս տարածքում թափվող շինաղբի համար գումար պահանջող չի եղել: Մայրաքաղաքի ու նրա մերձակա տարբեր շրջաններից այստեղ եկող յուրաքանչյուր մեքենայից 1000-ական դրամ են կորզում:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս տարածքում օրական 20-30 մեքենա շինաղբ է տեղափոխվում: Համաձայնեք, որ հնարամիտ թաղապետի կողմից շինաղբի մեքենաների վարորդներից շորթվող գումարը սիմվոլիկ է, սակայն ամսվա վերջում այն բավական կլորիկ է դառնում»,-գրում է թերթը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: