Search
Close this search box.

«Հրապարակ». Տղամարդկանցից հրաժարականը շատ ծանր են տարել նրա զինվոր Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրաժարականը հայրենի կուսակցությունում ոմանք շատ ծանր են տարել: Նրա հավատարիմները խորը սգի մեջ են, տպավորություն է, թե հիմա իրենք էլ են «թրաշ» պահելու եւ ակցիաներ անելու։ ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրները պատմում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին որոշումը հաղորդելու համար ՀՀԿ խմբակցության նիստ է հրավիրվել, լուրը լսելով՝ պատգամավորներից ոմանք հուզվել են, հատկապես՝ կին պատգամավորներն արտասվել են:

Տղամարդկանցից հրաժարականը շատ ծանր են տարել նրա զինվոր Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Սամվել Նիկոյանը: Կուսակցության ներսում խոսվում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն կդադարի նման կուռ կուսակցություն լինելուց եւ կբաժանվի թեւերի, ապա գուցե առհասարակ պառակտվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում