Search
Close this search box.

Հազարավոր հայեր արդեն քանի օր է անընդհատ դուրս են գալիս փողոց՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի. Elperiodico

Հազարավոր հայեր արդեն քանի օր է անընդհատ դուրս են գալիս փողոց՝ ընդդեմ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Այսպես է ներկայացնում Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխությունը elperiodico-ն՝ հղում տալով AFP-ին:

Ըստ հրապարակման, Հանրապետական կուսակցության կողմից առաջ է տարվել սահմանադրական բարեփոխումներ, որով նախագահը դարձել է պարզապես ներկայացուցչական անձ, իսկ իրական իշխանությունն անցել է վարչապետին, ինչը նշանակում է, որ Սարգսյանը կշարունակի վերահսկել իշխանության հիմնական մարմինները Հայաստանում, չնայած այն բանին, որ տասը տարի եղել է իշխանության ղեկին, որը մաքսիմալ թույլատրելի ժամկետն էր երկրի ղեկավար լինելու համար:

Հրապարակման մեջ անդրադարձ կա Երեւանում ընթացող քաղաքացիական անհնազանդության գործողություններին, փողոցների փակմանը, մետրոպոլիտենի աշխատանքի արգելափակման փորձին եւ այլն: Նշվում է նաեւ, որ իրավապահները ամեն կերպ փորձում են խոչընդոտել ցուցարարներին: Ուշագրավ է այն, որ այստեղ նույնիսկ կա անդրադարձ այն մասին, որ ժամանակին Սերժ Սարգսյանը խոստացել էր ոչ մի դեպքում չօգտվել որեւէ սողանցքից եւ նորից վերադառնալ իշխանության, սակայն չի պահել իր խոստումը: