Search
Close this search box.

«Ժամանակ». Խորհրդարանը քվեարկելու է նոր ձեւով. Սերժ Սարգսյանին ասելու են՝ կողմ են, թե ոչ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ «Ժամանակ»-ի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ վարչապետի քվեարկությունը խորհրդարանում անցկացվելու է ոչ էլեկտրոնային եղանակով: Այսինքն՝ ոչ թե պատգամավորները սեղմելու են կողմ կամ դեմ կոճակները, այլ նրանցից յուրաքանչյուրը ասելու է՝ ինքը կողմ է, թե դեմ առաջադրված թեկնածուին, իսկ հաշվիչ հանձնաժողովը հաշվելու եւ գրանցելու է քվեարկության արդյունքները:

Եթե քվեարկությունն իսկապես տեղի ունենա այդ ռեժիմով, ապա դեմ արտահայտվողների քանակն անհամեմատ կնվազի, որովհետեւ մի բան է սեղմել դեմ կոճակը, մի բան է ասել, որ դու դեմ ես Սերժ Սարգսյանին»: