Search
Close this search box.

«Ժողովուրդ». Նահապետ Գեւորգյանի բացակայությունները միշտ հարգելի են համարվում. ո՞րն է պատճառը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է`ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի 105-րդ կետի համա­ձայն` յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահն Ազ­գային ժողովի նախագահին է ներկայաց­նում այդ ամսվա ընթացքում հանձնաժո­ղովի նիստերից կամ հրավիրած խորհր­դարանական լսումներից հանձնաժողո­վի անդամների բացակայության մասին տեղեկանք:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարածքային կառավար­ման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանու­թյան հարցերի մշտական հանձնաժողո­վի նախագահ Վարդեւան Գրիգորյանի կողմից տեղեկանք է ներկայացվել, թե 2017 թվականի դեկտեմբեր, 2018 թվա­կանի հունվար-մարտ ամիսների ընթաց­քում հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել:

Սա իսկապես տարակուսելի է հատկապես հանձնաժողովի անդամների ցանկը նայելու պարա­գայում: Այս հանձնաժողովի անդամ է Նահապետ Գեւորգյանը, ով հանձնաժողովի նիստերի չի ներկա­յանում: Սակայն, ինչպես պարզվում է, նրա բացակայությունները մշտապես հարգելի են համարվում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում