Search
Close this search box.

Ֆրանսիայի խորհրդարանի պատերից անհետացել են 4 արվեստի գործ

Ֆրանսիայի խորհրդարանի պատերից անհետացել է 4 արվեստի գործ, հաղորդում է AFP–ն։

Ոստիկանությունը նկարները գտնելու նպատակով հետաքննություն է սկսել։

Աղբյուրի տվյալներով, նկարների կորուստի մասին հայտնի է դարձել անցյալ տարվա վերջին գույքագրման ժամանակ։

Այս նկարների թվում են հույն նկարիչ Տակիսայի, ժամանակակից ֆրանսիացի նկարիչ Էրվե Տելեմակեի եւ Ռիչարդ Տեկսիրայի նկարներ եւ անհայտ նկարչի փորագրություններ։

Այս Բաժնից