Search
Close this search box.

Գազալցակայաններին զգուշացրել են

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնում աշխատանքային քննարկում ծրագրի շրջանակներում ԱԳԼՃԿ-ների գործատուների լիազոր ներկայացուցիչների հետ ապրիլի 4-ին հանդիպում է տեղի ունեցել: Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ներկայացրել է տեսչական մարմնի հիմնական գործառույթները, որտեղ կարևորվել է այդ ոլորտում իրազեկման միջոցառումները:

Առողջապահական տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանը նշել է, որ տեսչության գործառույթները վերաբերում են օրենսդրությամբ սահմանված աշխատողների առողջության պահպանմանն ու անվտանգության ապահովման պարտադիր պահանջների կատարմանը: «Վերլուծությունները ցույց են տալիս, որ կան ռիսկային ոլորտներ, որոնցից մեկը հենց ԱԳԼՃԿ-ներին է վերաբերում, առաջին հերթին նրա համար, որ ԱԳԼՃԿ-ները համարվում են արտադրողական վտանգավոր օբյեկտներ: Մենք ունենք ԱԳԼՃԿ-ներում դժբախտ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն, որի վերլուծությունը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում քիչ չեն եղել դժբախտ դեպքերը, որոնք իսկապես մեզ համար մտահոգիչ են: Ասեմ ավելին՝ դա կապվում է երկու հանգամանքի հետ. դրանք կամ տեխնածին են կամ աշխատանքի կազմակերպման հետ կապված են, որն էլ հիմք է հանդիսացել նման աշխատանքային քննարկումներ կազմակերպելու համար»,-ասել է Ա. Հարությունյանը:
Քննարկման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության ներկայացուցիչ Հրանտ Պապիկյանը ԱԳԼՃԿ-ների գործատուների լիազոր ներկայացուցիչներին հորդորել է պահպանել աշխատանքի առողջության և անվտանգության նորմերը:
Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք հետաքրքրող այլ հարցեր:
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմին

Այս Բաժնից