Search
Close this search box.

«Հրապարակ». Մոտոցիկլետներ, կորտեժ. Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից

«Հրապարակ» թերթը գրում է.  «Այս օրերին իշխանությունը պատրաստվում է Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային, որը կընթանա ապրիլի 9-ին, ավանդական կարգով` մոտոցիկլետներ, կորտեժ, շչակներ: Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից` Դեմիրճյան հասցեից:

Մինչ այդ` նույն հանդիսավորությամբ ՄՀՀ կտարվեն պետական և հոգևոր խորհրդանիշները․ Մատենադարանից Վեհամոր` 7-րդ դարի Ավետարանը, ՍԴ-ից` Սահմանադրության մայր օրինակը, նախագահականից` պետական դրոշը և նախագահական նշանը: Արարողակարգն սկսվելու է ժամը 12-ին։

Արմեն Սարգսյանը միայնակ կմտնի դահլիճ, աջ ձեռքը կդնի Ավետարանի ու Սահմանադրության վրա, կերդվի: Ապա կստանա Վեհափառի օրհնությունը, և ողջույնի խոսք կասի Սերժ Սարգսյանը: Դրանից հետո Արմեն Սարգսյանը կտեղափոխվի Մաշտոցի իր նստավայրը` հիանալու հարևանությամբ գտնվող Մատենադարանով»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: