Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի մասնակիցները Ջաջուռ գյուղի մոտ վրաններ են խփել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր՝ մարտի 31-ին Գյումրիից մեկնարկած քայլերն ավարտել են Ջաջուռ գյուղի մոտ, որտեղ վրաններ են խփել, որ գիշերեն: Իսկ վաղն առավոտյան կշարունակեն քայլերթը Հայաստանի խոշոր քաղաքներով:

Հիշեցնենք, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։