Search
Close this search box.

Քաղաքապետարանը խոշոր կոռուպցիոն գործարք է կատարել. «Երկիր Ծիրանի»

2018 թվականի մարտի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանի քաղաքապետարանում 2018 թվականի մարտի 7-ին ապօրինի՝ 20 000 դրամից մինչև 200 000 դրամ գումար-քարտեր (որի հանրագումարը կարող է կազմել շուրջ 150 հազար դոլար) բաժանելու վերաբերյալ, որը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը գնահատել է որպես խոշոր կոռուպցիոն գործարք:

Տարոն Մարգարյանի և նրան ենթակա՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների  կողմից կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լիներու փաստերի վերաբերյալ գործողությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածները՝ Հոված 308՝ Պաշտոնական լիազորությունների չարաշահելը, Հոդված 310.1՝ Ապօրինի հարստանալը, Հոդված 312.1՝ Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, Հոդված 312.1՝ Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվել է կատարել իր պարտականությունը՝ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել Տարոն Մարգարյանին և այլոց՝ կոռուպցիոն գործարք իրականացնելու համար, այսօր՝ 2018 թվականի մարտի 30-ին, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Բողոքով դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին՝ պահանջելով որոշում կայացնել վերացնելու ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել քննիչին՝ նախաքննություն իրականացնելու համար:

Կից ներկայացվող բողոքն՝ այստեղ

«Երկիր Ծիրանի»