Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 մանկահասակ երեխաներով` վարձով բնակվում են կիսաքանդ տանը

«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել Գյումրու վագոն-տնակներում և կիսակաքանդ շենք-շինություններում բնակվող, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքների ապրելակերպի մասին պատմող տեսանյութեր: Կազմակերպության ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ աղքատությունն առավել տեսանելի է երիտասարդ բազմազավակ և հատկապես անօթևան ու առանց տղամարդկանց մնացած ընտանիքներում:

Յուրաքանչյուր շրջայցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների:

Ներկայացվող տեսանյութը 3 մանկահասակ երեխաներով, կիսաքանդ տանը վարձով բնակվող ընտանիքի մասին է: Ընտանիքի հայրը մի քանի ամիս առաջ շատ-շատերի նման մեկնել է արտերկիր աշխատանք գտնելու հույսով: Ի դեպ, երեխաներից ավագը՝ 7-ամյա Նարեկը, մեր այն հարցին, թե ինչ է երազում դառնալ, իր հասակակից երեխաներից շատերի նման անվարան պատասխանեց՝ զինվոր…