Search
Close this search box.

Մի թողեք կեղտոտվի Ձեր անունը գողերի կողմից. բաց նամակ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ Նախագահին

Հարգելի պարոն Նախագահ, Դուք բազմիցս ասել եք, որ պատրաստվում եք բարեփոխումների և պատրաստ եք մաքրելու Հանրապետական կուսակցության շարքերը: Սակայն դեռևս շարունակում եք հովանավորել այնպիսի մարդկանց ինչպիսին է Արտակ Սարգսյանը: Մարդ ով հայտնի է իր անբարտավան վարքագծով և հակամարդկային գործունեությամբ: Դուք նրան ներեցիք անգամ նախընտրական այն ձայնագրությունները․․․Էլ չասեմ այն, որ իր աշխատողներին դարձրել է ստրուկ և առանց հանգստի, առանց արձակուրդի իրավունքի աշխատացնում է օրական 12 ժամից ավելի, շատերին անգամ գումար չվճարելով: Այնքան մարդիկ կան, որ պատրաստ են վկայել, որ աշխատելով չեն վճարվել հիմար մի պատճառով, որը հորինում են նրան շրջապատող կիսգրագետ մարդիկ: Տեսե՞լ եք երբևէ, թե ովքեր են աշխատում ՍԱՍ գրուպի գրասենյակում: Տեղյա՞կ եք այն բազմաթիվ բիզնես ծրագերի մասին, որը իրականացնում է «խեղճ» պատգամավորը:

Մի՞թե դա օրենքի խախտում չէ կամ միթե նորմալ է՝ երբ 1000 աշխատակիցից միայն 100 -ն է գրացված և դրանով են կարողանում ընտրությունների ժամանակ ձայներ ապահովվել: Հետաքրքրվեք, տեսեք՝ ինչ է կատարվում Ձեր շրջապատում, մարդ ով ամեն տեղ նստում և գլուխ է գովում, որ շաբաթական մի անգամ Ձեր հետ խաղալու հնարավորություն ունի: Չեք ուզում սաստել նրա ամբարտավան եղբորը, որ հայտնի ժողովից հետո ասում էր աշխատակիցներին՝ « Բա գիտեիք պատժվելու էի լավ էիք զգում Ձե՞զ»: Մի՞թե Դուք հանդուրժելու եք, որ նման մարդիկ շարունակեն իրենց գործունեությունը ՀՀԿ-ում:

Դե պատգամավոր Արտակ Սարգսյանի գործունեության մասին գերադասում եմ լռել, քանի որ նա ներկա է միայն կոճակ սեղմելու համար: Խնդրում եմ Ձեզ, օգնեք արդարություն հաստատել, մի թողեք կեղտոտվի Ձեր անունը՝ գողերի կողմից, ովքեր հասարակ աշխատանքի կարոտ մարդանց են գող անվանում և անարդար ազատում՝ իբր պատժում: Բա իրենք երբ են պատժվելու, կգա՞ այդ օրը։ Նրանց նմանների պատճաով է, որ այսօր ես և իմ նման շատ մարդիկ հալածվելով ապաստարան են գտնում արտերկրում: Այժմ ես բնակվում եմ Գլենդելում, հեռու եմ այդ տականքներից, բայց սիրտս ցավով է լցվում, երբ մտածում եմ, որ նրանք անպատիժ են մնալու:

Կարինե Ստեփանյան