Search
Close this search box.

Ավազակային հարձակում Լոռիում. դիմակավորված անձը զենքի սպառնալիքով գազալցակայանից գումար է հափշտակել

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ մարտի 30-ին, զենքի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և ատրճանակով զինված, ներս է մտել Վանաձոր քաղաքի Առափնյա 10 հասցեում գործող գազալցակայան և զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել գումար։

Նա աշխատակցին ստիպել է, որպեսզի դրամարկղում եղած ողջ գումարը հանձնի իրեն, ինչն էլ կատարել է աշխատակիցը։ Գումարը կազմում է մոտ 220 հազար դրամ։

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։