Search
Close this search box.

Կալանքի տակ Է վերցվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնի սեփականատեր ընկերության ղեկավարը

Մարտի 30-ին կալանքի տակ Է վերցվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի սեփականատեր ընկերության՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան:

Առաջիկա ժամերին նրան մեղադրանք կառաջադրվի ՌԴ Քրեական օրենսգրքի 219 հոդվածի երրորդ մասով («Հակահրդեհային անվտանգության պահանջների խախտում, որը երկու եւ ավելի մարդկանց մահվան Է հանգեցրել»):

Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, ասված Է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: «Այսօր կալանքի տակ Է վերցվել «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան:

Հենց այս ձեռնարկությանն Էր պատկանում առեւտրի կենտրոնի շենքը, որտեղ մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհը մարդկային կյանքեր խլեց»,- նշվում Է հաղորդագրության մեջ: Հետաքննության տվյալներով՝ ենթակաները քանիցս Բոգդանովային հայտնել են առեւտրական կենտրոնի հրշեջ անվտանգության համակարգի խնդիրների մասին:

Նշվում Է, որ Բոգդանովան, լինելով հրշեջ անվտանգության պահպանման պատասխանատուն, ոչ մի միջոց չի ձեռնարկել այդ թերությունները վերացնելու համար: Հրդեհը տեղի Է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ Է դարձել 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ընդամենը հրդեհից տուժել Է 79 մարդ, այդ թվում՝ 27 երեխա: Նաեւ տեղեկատվություն կա անհայտ կորածների մասին, բայց նրանց վերաբերյալ տարբեր թվեր են հայտնում: