Search
Close this search box.

«Իրատես». Չեխովի անվան դպրոցի տնօրենը 10 տեղակալ ունի. հայտնի տնօրենը «ծնկի է բերել» քաղաքապետարանին

«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ կառավարման համակարգում խորհրդականների չարդարացված առատություն կա, վաղուց նորություն չէ, բայց որ դպրոցներում էլ տնօրենի տեղակալների թիվը կհասնի մեկ տասնյակի, իսկապես նորություն է:

Մեր տեղեկություններով` Չեխովի անվան դպրոցն ունի (ուշադրություն) տնօրենի ինը տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում. Տնօրեն Գայանե Սարուխանյանը քաղաքապետարան է դիմել ևս մեկ տեղակալի հաստիք տրամադրելու խնդրանքով, ստացել է մերժում՝ հիմնավորմամբ, որ տասներորդ տեղակալի լիազորությունները կարող է բաժանել իննի միջև:

Սակայն տիկինը հեշտ հանձնվողներից չէ, իշխանական կապերը, խողովակները գործի է դրել ու կարողացել է հասնել այն բանին, որ քաղաքապետարանը ստիպված հաստիքը «նվիրել» է տնօրենին:

Այսքանից հետո հարց է ծագում` Չեխովի անվան դպրոցում այդ ի՞նչ վիթխարի աշխատանք է կատարվում, որ մեկ տնօրենը և ինը տեղակալները գլուխ չեն կարողանում հանել ու ևս մեկ տեղակալ ունենալու անհրաժեշտություն է առաջացել:

Պատրաստ ենք հրապարակելու նաև տնօրեն Գայանե Սարուխանյանի հիմնավորումն առ այն, որ մեկ դպրոցում տնօրենի տասը տեղակալ ունենալը շռայլություն չէ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: