Search
Close this search box.

Յուրաքանչյուր ռազմական հարձակում‚ որը կսպառնա Հայաստանին, ՌԴ-ն կդիտարկի՝ որպես իրեն ուղղված սպառնալիք

ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինն իր խոսքում անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ կոնֆլիկտը չունի այլ, քան խաղաղ լուծում:

«Մենք այսօր, ինչպես միշտ, շահագրգռված ենք, որ ռազմական մեթոդը չլինի հարցի լուծումը: Ես ուզում եմ հաստատել, որ ՌԴ-ն մտադիր է իրականացնել իր գործընկերային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պաշտպանության և անվտանգության բնագավառներում: Մենք երեկ այցելեցինք Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա: Յուրաքանչյուր ռազմական հարձակում կամ սպառնալիք, որը կսպառնա Հայաստանին, ՌԴ-ն կդիտարկի՝ որպես իրեն ուղղված սպառնալիք: Մենք հասկանում ենք, որ կողմերից մեկի կողմից սանձազերծված պատերազմն իրականում լուրջ պատճառ էր, որ Հայաստանում բարձրացվեր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում ուրիշ ավելի լավ ձև չգտան այդ զենքն օգտագործելու, քան՝ կոֆլիկտային գոտում զինադադարի խախտումն էր, որը ձեռք էր բերվել 1994 թվականին նաև մեր ջանքերով, և մենք հետևություններ ենք արել»,- նշեց Կ. Զատուլինը: