Search
Close this search box.

«Անհամբերությամբ եմ սպասում ուղևորությունս սկսելուն». Յուրա Մովսիսյանը` Շվեդիայում հանդես գալու մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն, ինչպես հայտնի է, հանդես կգա Շվեդիայում:

Հայ ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով կխաղա «Յուրգորդրենում»:

«Ուրախ եմ հայտարարել իմ` «Յուրգորդրեն» տեղափոխության մասին: Շվեդիայում, ինչպես նաև հիանալի ակումբում խաղալու լավ հնարավորություն է: Անհամբերությամբ եմ սպասում ուղևորությունս սկսելուն»,- գրել է Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք` Մովսիսյանին բարի գալուստ է մաղթել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, ով երկար ժամանակ է` հանդես է գալիս շվեդական «Լինշոպինգ Սիթիում».

«Յուրային բարի գալուստ Շվեդիա և հաջողություն եմ մաղթում Յուրգորդենի կազմում»,- գրել է Պաչաջյանը:

Հիշեցնենք` Մովսիսյանի նոր թիմը հանդես է գալիս Շվեդիայի Բարձրագույն խմբում: Նախորդ մրցաշրջանում «Յուրգորդրենը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը և կմասնակցի Եվրոպա լիգային: