Search
Close this search box.

Յուրա Մովսիսյանը վերադարձավ Եվրոպա

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան Ռեալ Սոլթ Լեյք ակումբից հեռանալուց հետո պայմանագիր է ստորագրել շվեդական Յուրգորդեն ակումբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի կայքը:

Շվեդիայի ավարտված առաջնությունում Յուրգորդենը զբաղեցրել է երրորդ տեղը և հանդես է գալու Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկությունում: