Search
Close this search box.

«Սև հովազ»-ը դարձել է Twitter-ում ամենաշատ հիշատակված ֆիլմը

Ամերիկյան արտադրության «Սև հովազ» ֆիլմը, որը համաշխարհային կինովարձույթում գտնվելու 5 շաբաթվա ընթացքում հավաքել է 1.2 մլրդ դոլար, ճանաչվել է Twitter սոցկայքում ամենաշատ հիշատակված ֆիլմը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Marvel Comics-ի ֆիլմը Twitter-ում հիշատակվել է ավելի քան 35 մլն անգամ՝ գերազանցելով «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնք» ֆիլմի ռեկորդը:

Ֆիլմի վերաբերյալ թվիթերյան հեշթեգերի շարքում գերիշխում են #BlackPanther-ը, #Wakanda-ն ու #WakandaForever-ը:

Հայտնի է, որ ռեժիսոր Ռայան Քուգլերի ֆիլմում նկարահանվել են Լյուպիտա Նիոնգոն, Անջելա Բասեթը, Ֆորեսթ Ուիթաքերը:

Ըստ ֆիլմի սյուժեի՝ հարյուրամյակներ առաջ հինգ աֆրիկյան ցեղեր կռվում էին երկնաքարի համար, որը պարունակում էր վիբրանիում: Կռվողներից մեկը կուլ է տվել «սրտաձև խոտ» և արդյունքում ստացել գերմարդկային կարողություններ, ուժեր: