Search
Close this search box.

«Ժամանակ». «Փող քերելու» նոր միջոց՝ «կոպեկով մոյկաներ». Ո՞վ է այս բիզնեսի տերը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում լավ «փող քերելու» նոր միջոց են գտել. խոսքը Երևան քաղաքի մուտքերի մոտ նոր ավտոլվացման կետերի մասին է կամ ժողովրդական լեզվով ասած՝ «կոպեկով մոյկաների»։

Բանն այն է, որ նախատեսված է այս տարվանից ընդունել իրավական ակտ, որով կարգելվի բեռնատարներին կեղտոտ վիճակում մայրաքաղաք մտնելը, դրանք պետք է լվացված լինեն, և դա հսկայական գումարների մուտք խոստացող բիզնես է։

Մեզ տեղեկություններ են հասել, որ արդեն տարածքների տրամադրումն ավարտված է, և մեր օլիգարխներից մեկը (անունը դեռ ճշտվում է) իրենով է արել այս եկամտաբեր բիզնեսը։

Ցավալի է, որ հասել են «կոպեկներին», իսկ թե ինչ պետք է անեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները՝ դժվար չէ կռահել. նրանք բռնել են սնանկացման ճամփան»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից