Search
Close this search box.

«Ժամանակ». Մեղադրանք. Սեյրան Օհանյանին նախազգուշացնում են ակտիվացման փորձեր չանել

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում սկսված կոռուպցիոն բացահայտումները կարող են շարունակվել և խորանալ՝ տանելով դեպի ավելի վաղ ժամանակներ:

Խնդիրն այն է, որ իշխանությունները ցանկանում են նախազգուշացնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որ եթե ապրիլյան իրադարձությունների ժամանակ ակտիվացման փորձեր անի, ապա նրա պաշտոնավարման օրոք առկա գործերը կարող են վերաթարմացվել:

Օհանյանին կարող են մեղադրանք ներկայացնել նաև «Սասնա ծռեր» խմբի հովանավորման և ուղղորդման համար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից