Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ւմ կսատարի ԲՀԿ-ն 2018-ին. Գագիկ Ծառուկյանը ներկայի ու ապագայի մասին

Կպաշտպանի  Գագիկ Ծառուկյանը 2018թ.-ին ՀՀԿ վարչապետի թեկնածուին, եթե նա առաջադրվի՝ հարցին ի պատասխան ԲՀԿ առաջնորդը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց. «Ես ուզում եմ «եթե»-ով հարցերին չպատասխանել, երբ ՀՀԿ-ն իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջադրի՝ այն ժամանակ կասենք»: Իսկ թե «Ծառուկյան դաշինքը» կունենա վարչապետի սեփական թեկնածուն՝  Գ. Ծառուկյանը փոխանցեց, որ այդ իրավունքը տրված է ՀՀԿ-ին. «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1: Որոշողը, առաջարկողը իրենք են»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Ծառուկյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքից: Հարցին անդրադառնալիս  ԲՀԿ առաջնորդը  ընդգծեց, որ Կ. Կարապետյանն իր ընկերն է, ներկայացրել է ծրագիր և կոռեկտ չի համարում ընկերոջ մասին կարծիք հայտնել. «Ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ:  Այնպես որ, այսօր դրականը նկատելի է, որ բանկի 25-30 տոկոսը դարձել է 8-10 տոկոս, և այսօր ՀՀ-ում զբոսաշրջիկների  քանակի աճը 25 տոկոսից ավելի է: Ինքը կներկայացնի մեկ տարվա կատարած գործերը, մենք էլ կասենք համապատասխան մեր կարծիքը»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Տնտեսության մեջ կա՞ մի ոլորտ, որտեղ առաջընթաց եք տեսնում՝ հարցին պատասխանելիս Գ. Ծառուկյանը նշեց. «Կույր մարդն էլ կարող է տեսնել, որ այսօր ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի սպորտի մասին: Ցանկացած մրցում, դա կլինի Օլիմպիական խաղեր, ԱԱ խաղեր, Եվրոպայի խաղեր՝ մեր մարզիկները ոսկե մեդալներով են վերադառնում: Օրեր  առաջ ըմբշամարտի աշխարհի  առաջնությունը, որում 8 ոսկի էր խաղարկում՝ 8-ից երկուսը հայերը բերեցի: Այնպես որ, այսօր մենք կարող ենք աշխարհի ցանկացած պետության հետ մրցել, հաղթել և մեդալներ բերել»,-ամփոփեց նա:

ArmLife.am