Search
Close this search box.

Իշխան Զաքարյան. Գագիկ Ծառուկյանի հետ որևէ խնդիր չունեմ

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանն ԱԺ-ում հերքեց այն լուրերը, թե տարաձայնություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ: Նա նշեց, որ Գ. Ծառուկյանի հետ երբեք որևէ խնդիր չի ունեցել և այսուհետ մասնակցելու է բոլոր նիստերին:

Ի. Զաքարյանը լրագրողների այլ հարցերին չպատասխանեց՝ ընդգծելով, որ լրատվական կայքերից մեկին հարցազրույց տվել է՝ պարտասխանելով բոլոր հարցերին: