Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

Սերժ Սարգսյանը մարտի 15-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի նհ-270-ա հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին։

 1. Սերգեյ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:

2. Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի՝ քրեական մասնագիտացման բաժնի 3-րդ և 4-րդ կետերը»: