Search
Close this search box.

Արարատի մարզում հետապնդման է ենթարկվել լրագրող Գայանե Զարգարյանը

Fnews.am-ը տեղեկացնում է, որ քիչ առաջ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում լրագրող Գայանե Զարգարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նորակառույց շինությունը նկարահանելիս հետապնդման է ենթարկվել :

Լրագրողին մեքենային են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր դուրս են եկել Ա. Սարգսյանին պատկանող տարածքից: Սկզբում մեքենային հարվածներ են հասցրել բռունցքներով, որից հետո Ալիկ Սարգսյանի տանից դուրս եկած երկու տղաները 90  005 համարանիշով սև գույնի նիվա մակնիշի մեքենայի կողմից Կանաչուտից մինչև Երևան հետապնդել են լրագրողին ՝ փորձելով վթարի ենթարկել նրանց մեքենան: Նույն պահին լրագրող Գայանե Զարգարյանը տեսանկարահանել է ,թե ինչպես է հետապնդվում իրենց մեքենան և ինչ պայմաններում են Ա. Սարգսյանի լակոտները փորձել վթարային իրավիճակ ստեղծել՝ ամեն կերպ փորձելով վթարի ենթարկել լրագրողին: Ապա  Գայանե Զարգարյանը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության հետ ՝ տեղյակ պահելով իրադրության մասին:  Եվ միայն դրանից հետո նա տեղափոխվել է անվտանգ տարածք : Այս պահին Գայանե Զարգարյանը գտնվում է Ոստիկանությունում:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: