Search
Close this search box.

«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանին 990 հազար դրամ է փոխանցել՝ իր 5 աշխատակիցների անգլերենը բարելավելու համար։ Գնման պայմանագրից տեղեկացանք, որ ուսուցումն իրականացվելու է անհատական ձեւով, քաղաքապետարանի շենքում։ Տեւելու է 9 շաբաթ՝ շաբաթը 3 օր, 2 ժամ։ Փորձեցինք ճշտել, թե ովքեր են այդ աշխատակիցները, ինչու են համայնքի միջոցների հաշվին անգլերեն սովորում։

«Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական եւ այլն, հիմնականում պայմանագրերի, տարբեր հանդիպումների կամ գործուղումների ընթացքում, որպեսզի մենք առանձին թարգմանիչներ չվարձենք, որպեսզի այդ պայմանագրերը թարգմանեն, կամ բանակցություններ վարվեն, հիմնականում այն մարդիկ, որոնք այդ հարցերով զբաղվում են, իրենց համար է այս վերապատրաստումը»,- ասաց խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նույն տրամաբանությամբ, կարող էին ասել՝ քանի որ քաղաքապետարանում աշխատելը ծանր է, համայնքի հաշվին մարզիչ ենք վարձելու եւ դիետոլոգ, որ նրանց հետ պարապի, մարզի, քաշին հետեւից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում