Search
Close this search box.

Ընդդիմադիր պատգամավորները երաշխավորում են, որ Աշոտյանի խափանման միջոցը փոխվի

Հակառուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը. քննվում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից մի քանի պատգամավորներ դատարանին են ներկայացնում երաշխավորություն, որով պարտավորություն են ստանձնում ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։

Ըստ պաշտպան Ռուբեն Մելիքյանի` միջնորդել են բոլոր ընդդիմադիր պատգամավորները։ Նրանցից 30-ը եկել են դատարան, մյուս մասը հարգելի պատճառներով գալ չեն կարողացել։