Search
Close this search box.

Բանկոմատից գումարի հափշտակման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Քննչական կոմիտեն ահազանգ ստացել է Երևանի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատի թալանելու վերաբերյալ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի՝ գողության հատկանիշներով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բանկոմատից հափշտակվել է 2 միլիոն դրամ գումար: Բանկոմատում եղել է 3 միլիոն 300 հազար դրամ գումար, սակայն գումարի մի մասը` 1 միլիոն դրամից ավել, հայտնաբերվել է տարածքում: