Search
Close this search box.

Արցախի մասին պատմող կինոնկարը ներկայացվել է եվրոպական փառատոններում

Ֆրանսահայ կինոօպերատոր Ալեքսիս Պազումյանի «Սեւ այգի» կինոնկարը, որը պատմում է Արցախի մասին, ներկայացվել է դանիական CPH Dox հեղինակավոր կինոփառատոնին, որտեղ էլ կայացել է լիամետրաժ վավերագրական այդ կինոնկարի համաշխարհային պրեմիերան։ Առաջիկայում կինոնկարը կցուցադրվի նաեւ Գերմանիայում եւ Իտալիայում։ 80 րոպեանոց կինոնկարը ֆրանսիական Solent Production-ի եւ Naoko films-ի համատեղ արտադրանքն է։

Վավերագրական կինոնկարի գլխավոր հերոսները արցախյան Թալիշ գյուղի բնակիչներ Սամվելի եւ Ավոյի, Էրիկի եւ Կարենի մասին է։ Ալեքսիսը նրանց նկարահանել է չորս տարի, ցույց տվել Արցախյան հիմնախնդրի էությունը։ Տղաներն այնքան բնական են խաղում, որ հաճախ թվում է, թե կինոնկարը գեղարվեստական է։ Սա, ըստ մասնագետների, կինոնկարի եւս մեկ առավելության մասին է խոսում։