Search
Close this search box.

Ուղիղ միացում․ Բողոքի ակցիա՝ ԱԳՆ-ի դիմաց․ պահանջում են ազատութուն քաղբանտարկյալներին

Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Այստեղ է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Տարոն Մարգարյանը, փաստաբար Բուբեն Մելիքյանը, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նշենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝ ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ և բանաձև ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։

Նշենք, որ նրանք քաղբանտարկյալ են համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և «Իմնեմնինի» փոդքաստի վարողներ՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին և Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը։