Search
Close this search box.

Ռուս խաղաղապահները կօգնեն Ադրբեջանին` ականազերծման գործում

Բաքուն ծրագրում է ռուս խաղաղապահներին ներգրավել Լեռնային Ղարաբաղում ականազերծման գործում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա պարզաբանել է, որ սակրավորներն ու տեխնիկան անցնում են հավատարմագրման, որը սկսվել է ապրիլի 1-ից։ Նրա խոսքով՝ դրանից հետո ռուս խաղաղապահների սակրավորների խումբը կսկսի ականազերծման աշխատանքները Խոջալուի շրջանում։