Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանում 19-ամյա վարորդի կողմից «Nissan»-ով վրաերթի ենթարկված 13-ամյա տղшն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մшհшցել է

Երեկ՝ մարտի 29-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեխան նշված բժշկական կնետրոն էր տեղափոխվել մարտի 20-ին, երբ Երևանի կենտրոնում վրաերթի էր ենթարկվել Երևանի բնակիչ 19-ամյա Մարտին Հ-ի կոմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, որից հետո շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից 2 օր անց երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 20-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Մարտին Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ին:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ երեխային տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին պարեկները և տեղում իրականացրել հերթապահություն:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը ՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ: