Search
Close this search box.

Տղամարդը՝ 9 ամսական երեխան ձեռքին, օգնել է այրվող «Կրոկուսից» դուրս բերել 50 երեխայի. «Mash»

9 ամսական երեխան ձեռքին տղամարդն օգնել է այրվող «Կրոկուսից» դուրս բերել 50 երեխայի, գրել է «Mash» Թելեգրամ-ալիքը։

Նրա տեղեկացմամբ՝ ահաբեկչության սկսվելու պահին նա ընտանիքի հետ միասին պարահրապարակում էր, պարահանդեսային պարերի մցույթում։ Այժմ այդ հատվածից ոչինչ չի մնացել։

«Օլեգը պատմում է. երբ սկսվեց հրաձգությունը, նրանք ամենաբարձր հարկում էին, 15-րդ սրահում։ Սրահը լցվեց ծխով, խուճապ սկսվեց։ Փրկվել հաջողվեց միայն կես ժամ հետո։ Օլեգը վերցրեց ընտանիքին, հավաքեց 5 այլ երեխաների եւ գնաց ելքը որոնելու. բացեցինք հարկի գլխավոր դռներից մեկը, իսկ այնտեղ ամեն ինչ ծխի մեջ էր։ Ստիպված վար իջանք։

Ելքն այնտեղ փակ էր երկաթե պատնեշով։ Այն բացելու ու դուրս գալու համար Օլեգն իր 9 ամսական փոքրիկին տվեց լրիվ անծանոթ մարդկանց, իսկ հետո, սովորական անցորդների հետ, բացեց պատնեշը։ Նրա ընտանիքը եւ բոլորը, ովքեր փրկվել էին,  վերջիններից էին, որոնց հաջողվեց դուրս գալ մետրո»,- գրել է «Mash»-ը։

Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են «Կրոկուս սիթի հոլում», որտեղ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաեւ, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել էր ավելի քան 60 մարդ։ «112» Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ զոհերի թիվը հասել է 82-ի։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։ Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։ Ռուսական աղբյուրների փոփխանցմամբ՝ Բրյանսկի մարզում ահաբեկչության մեջ կասկածանքով բռնվել է Տաջիկստանի երկու քաղաքացի։ Տաջիկստանը հերքում է իր քաղաքացիների մասնակցությունն ահաբեկչությանը։