Search
Close this search box.

Միխայիլ Բոգդասարովը նիհարում է՝ ուտելով խավարասերներ եւ այլ միջատներ

Ռուս դերասան Միխայիլ Բոգդասարովը տարված է էկզոտիկ խոհանոցով։ Վերջերս նա վերադարձել է Վիետնամում տեղի ունեցած նկարահանումներից եւ պատմել է, որ ծանոթացել է տեղի խոհանոցին։ Արդյունքում նա այժմ նիհարում է՝ ուտելով խավարասերներ եւ այլ միջատներ, որոնք տարածված են որոշ երկրներում, գրում է MK-ն։

«Ոչ վաղ անցյալում ես Վիետնամում էի: Հասանք այնտեղ նկարահանման առաջին օրը, հետո թարգմանիչը մեզ ուղեկցեց մի տեղ, որտեղ ամենահամեղ ոտեստներն էին պատրաստում մորեխներից եւ նման բաներից։ Սկզբում ես թերահավատորեն էի մոտենում դրան: Ես սովոր չէի ուտելու նման բաներ եւ մտածում էի, որ ստիպված կլինեմ ուտել ամբողջ ճաշը, բայց հինգ րոպե անց մոռացա, թե ինչ եմ ուտում, քանի որ այն հեշտությամբ կուլ գնաց, եւ ես ինձ մի տեսակ լավ զգացի: Բայց օձի թույնով օղին ինձ դուր չեկավ»:

Նա նաեւ պատմել է, որ նույնիսկ հիմա՝ վերադառնալով Մոսկվա, ինքը պարբերաբար չորացած միջատներ է փորձում, որոնք նպաստում են նիհարելուն, եւ իր սեղանին հայտնվում են ծղրիդի ալյուրից պատրաստված թխվածքաբլիթներ, որոնք հյուրասիրում է հյուրերին։

«Եթե չիմանաք, թե ինչից են դրանք պատրաստված, կարող եք հանգիստ ուտել , չեք էլ մտածի, որ դրանք միջատներից են»,- եզրափակել է արտիստը։