Search
Close this search box.

Ինչ է կատարվում լարսում. նոր տեղեկություններ են ստացվել

Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

«Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է երթևեկել կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, բայց ձնահյուսից պաշտպանող թունելներով:

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։