Search
Close this search box.

«Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է ամեն գնով Շիրակի մարզպետ նշանակել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Շիրակի մարզ: Նախնական մարզային այցի օր նշանակված է շաբաթ՝ մարտի 23-ը: Ավելին՝ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Փաշինյանի այցին հնարավոր է նաեւ հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը:

Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ»-ը գրել էր, Փաշինյանը մտադիր է ամեն գնով Շիրակի մարզպետ նշանակել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին:
Եւ, ահա, Մուշեղ Մուրադյանի հնարավոր պաշտոնանկությունից հետո Շիրակի մարզպետ կդառնա վարչապետի տիկնոջ ազգականը:
Մանրամասները՝ թերթի համարում: