Search
Close this search box.

Պուտինը մոտ մեկ ժամ հեռախոսազրույց է ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահների վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 2-ին՝ Բելառուսի խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Քննարկման թեմաներն էին երկու երկրների հարաբերությունների զարգացման արդիական հարցերը, համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը։

Մինսկը ճշտել է, որ մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքին առնչվող հարցեր, միջազգային թեմաներ և տարածաշրջանի իրավիճակը։