Search
Close this search box.

Թուրքիայից պահանջում են բացել Զանգեզուրի միջանցքը, զինանշանից հանել Արարատը, փոխել Սահմանադրությունը

«Ներկայումս Կարմիր ծովում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով տուժում է համաշխարհային առևտուրը։ Այդ առումով միջին միջանցքը գլոբալ նշանակություն ունի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության (ՏՀԿ) ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը:

«Այդ միջանցքը կարևոր է թյուրքական պետությունների և թյուրքական պետությունների կազմակերպման համար։ Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար։ Զանգեզուրի միջանցքն էլ պետք է բացվի։ Հայաստանը նման հնարավորություն ունի ղարաբաղյան հարցի լուծումից հետո։ Պետք է բացել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները, բացել Զանգեզուրի միջանցքը։ Պետք է փոփոխություններ մտցնել Հայաստանի Սահմանադրության մեջ։ Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերը և Ագրիդաղը: Դա պետք է վերացվի»,- ասել է նա:

Հավլենք, որ Ագրիդաղը Արարատ լեռն է։