Search
Close this search box.

Իսրայելն Ադրբեջանին արհեստական անձրև է առաջարկում

Իսրայելի ազգային ջրային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում իրականացնել արհեստական տեղումների նախագիծ՝ ջրի պակասը կանխելու համար:

Այս մասին Report-ին հայտնել Է ընկերության միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Դիեգո Բերգերը։

Նրա խոսքով՝ նախագիծը ներկայացվել է «ադրբեջանական մելիորատիվ և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի կողմից անցյալ շաբաթ:

«Մեր առաջարկների թվում է արհեստական անձրևը, որը կարելի է առաջացնել, եթե ամպերի աերոզոլների վրա յոդացված արծաթի մասնիկներ են ցողում ցողել: Այն կարող է իրականացվել երկրի հյուսիսում և հարավում: Մենք այս մեթոդը օգտագործել ենք Իսրայելում 1972 թվականից մինչև անցյալ տարի։ Հիմա դրա կարիքը այլևս չկա։ Այս նախագիծը մեծ գումարներ է պահանջում, սակայն դրա օգտագործումը ապագայում այդքան ծախսատար չի լինի», — ասել է Բերգերը։