Search
Close this search box.

Ղազախստանն անկեղծորեն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի կապակցությամբ․ Տոկաև

Ղազախստանն անկեղծորեն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի և սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ: Այս մասին հայտարարել պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ղազախստանի և Ադրբեջանի առաջնորդներն այսօր ավելի վաղ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների միջպետական խորհրդի նիստը:

«Ղազախստանն Ադրբեջանի հուսալի բարեկամն ու դաշնակիցն է», — հայտարարել է Իլհամ Ալիևը՝ շնորհակալություն հայտնելով ղազախ պաշտոնակցին «Ղարաբաղի վերականգնման գործում եղբայրական աջակցության համար»։