Search
Close this search box.

Բայրամովը Երևանի առջև պահանջ է դրել

Երևանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության: Այս մասին Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Սերիմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Հանդիպմանը նախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական կողմին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման ուղղությամբ վերջին քայլերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի: