Search
Close this search box.

Թուրքիան լшյնածшվալ ցшմաքшյին ռազմшկшն գործողություն է ծրшգրում

Թուրքիայի զինված ուժերը ծրագրում են Հյուսիսային Իրաքում լայնածավալ ցամաքային ռազմական գործողություն իրականացնել PKK-ի զինյալների դեմ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրաքի, ինչպես նաև Էրբիլի կենտրոնական վարչակազմերը տեղեկացվել են, որ հակաահաբեկչական Pençe-Kilit գործողություն է իրականացվելու։ 

Այս օպերացիայի արդյունքում թուրքական կողմն ակնկալում է ահաբեկիչներից «փակել» Իրաքի հետ սահմանի ամբողջ 378 կմ-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան Իրաքի հետ սահմանի անվտանգության հարցն ակնկալում է լուծել ամռանը, ինչպես նաև ձգտում է Սիրիայի սահմանի երկայնքով 30-40 կմ խորությամբ անվտանգության միջանցք ստեղծել։