Search
Close this search box.

Ինքնաթիռում կռիվ է սկսվել վրացիների և ռուսների միջև

Wizz Air ավիաընկերության Մեմմինգեն-Քութայիսի չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքի օդանավակայանում։ Դա հաստատում են նաև Flight Radar ծառայության տվյալները։

Ինչպես հայտնում է Netgazeti-ն՝ վկայակոչելով չվերթի ուղևորներից մեկին, հարկադիր վայրէջքի պատճառը եղել է վրացի և ռուս ուղևորների միջև կոնֆլիկտը, որը վերաճել է ծեծկռտուքի։ Վայրէջքից հետո կոնֆլիկտի մասնակիցները ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել օդանավից։