Search
Close this search box.

«Ըստ լուրերի՝ Թովմասյան Արթուրը հшրբшծ պատմել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է եղել». Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ լուրերի, մի օր պատերազմի ավարտից հետո ԱՀ նախկին ԱԺ-ի նախագահ Թովմասյան Արթուրը` հարբած վիճակում պատմել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ նախնական պայմանավորվածություն է եղել, որ ԱՀ նախագահականից 200 մ շառավղով Ադրբեջանը ոչ մի հարված չի հասցնելու, հիմա թող ինքը պատմի՝ ո՞ւմ հետ, ո՞նց են պայմանավորվել և ամենակարևորը՝ ո՞վ է պայմանավորվել, մենք պետք է իմանանք ճշմարտությունը: Ի դեպ, նախագահականից 200 մ շառավղի մեջ մտում էր ԱՀ ԱԺ շենքը, Ազատամարտիկների շենքը, ԱՀ կառավարության շենքերը, «Արմենիա» հյուրանոցը: Մեկ էլ թող պատմի՝ ո՞նց է Իշխանյան Դավիթին դեմ տվել ու ինքը պլստացել: Երբ Ադրբեջանը քանդել է Ազատամարտիկների շենքը և ԱՀ ԱԺ-ի շենքը, մենք պետք է իմանանք ճշմարտութնունը»: